«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինի հետ նախորդ օրը աշխատանքային այցով Գյումրի ժամանած ՀՀ տրանսպորտի ու կապի նախարար Մանուկ Վարդանյանը, պատասխանելով տեղի լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ են գյումրեցի երկաթուղայինների աշխատավարձը 40 000 դրամով նվազեցրել, ասել էր. «Ես էդ հարցը նոր ճշտեցի դեպոյի տնօրենից, ասացին, որ 30000 դրամով արդեն ավելացել է, եւ պարոն Շայդուլինը դժգոհեց, թե՝ ինչո՞ւ ոչ կրկնակի, այլ՝ 30000 դրամ»: Նախարարի այս խոսքերից զայրացած՝ Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները երեկ ամբողջ օրը ահազանգում էին մեր խմբագրություն (անուն-ազգանուն չենք տպագրում նրանց խնդրանքով)՝ պնդելով, որ նախարարի տեղեկությունները սխալ են. իրականությունն այն է, որ իրենց աշխատավարձը կրճատվել է՝ գիշերային հերթի ու արտաժամյա աշխատանքի համար նախատեսված վճարը հանել են, եւ դրանից հետո 30000 դրամի ավելացում ընդհանրապես չի եղել: