Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԿԵՔ ՀԱՍԿԱՆԱՆՔ՝ ՈՒՐԱՆ ԿԱ՞, ԹԵ՞ ՉԷ»

Նոյեմբեր 12,2010 00:00

Ընդդեմ Լեռնաձոր համայնքում ընթացող ուրանի պաշարների երկրաբանահետախուզական աշխատանքների, կապանցիները երեկ հանրահավաք էին կազմակերպել՝ եւս մեկ անգամ բարձրաձայնելու, որ ուրանի շահագործումը վնասում է շրջակա միջավայրի բնակչության առողջությանը: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն էլ լրագրողների հետ զրույցում եւս մեկ անգամ կրկնեց, որ «էսօր ուրանի շահագործման մասին խոսք չկա, ընդամենը խոսում ենք ուսումնասիրությունների մասին: Նախ եւ առաջ պետք է հասկանալ՝ էդ ուրանը կա՞, թե՞ ոչ: Էդ հանրահավաքն էլ Մեղրիի բնակչությունը չի կազմակերպել, Սյունիքի մարզից որոշ մարդիկ են այդպիսի հավաքները հրահրում: Նրանք ուրանի շահագործումից են խոսում, առանց իմանալու՝ ուրան կա՞, թե՞ չէ: Ինչի՞ մասին է խոսքը: Մի հատ պետք է հասկանալ, եթե կա ուրան, ի՞նչ ծավալների է, արդյունաբերական նշանակություն ունի՞, թե՞ չունի: Եվ ձեզ էլ ասեմ, որ այնտեղ միայն ուրան չի ուսումնասիրվում, դրան զուգահեռ մնացած բոլոր մետաղներն էլ ուսումնասիրվում են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել