Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱԴԱՍՏՐՈՒՄ ԿՎԵՐԱՆԱ ԲՅՈՒՐՈԿՐԱՏԱԿԱՆ ՔԱՇՔՇՈՒԿԸ

Նոյեմբեր 12,2010 00:00

Գործադիրը հավանության է արժանացրել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգում բարեփոխումների իրականացման հայեցակարգը: 2012 թվականին նախատեսվող բարեփոխումները ենթադրում են կոմիտեի գործառույթների իրականացման որակի բարձրացում, թափանցիկ գործունեություն, համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցում ու սպասարկման որակի բարձրացում:

Առաջարկվող հայեցակարգով նախատեսվում է նաեւ համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրում: Ըստ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի. «Մենք շահագրգռված ենք, որ հնարավորինս շուտ այս համակարգը գործի, ու եթե անհրաժեշտ են լրացուցիչ ֆինանսական միջոցներ, պատրաստ ենք քննարկել, որ մարզերում ավելի շուտ ներդնենք: Մեր քաղաքացիները հնարավորություն կստանան օգտվել այս ծառայություններից էլեկտրոնային եղանակով եւ առանց բյուրոկրատական քաշքշուկի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել