Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐ ԱԶԱՏՎԵՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ

Նոյեմբեր 12,2010 00:00

Կառավարությունը երեկվա նիստում հավանություն է տվել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին: Ըստ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, «Հիմնական նպատակն այն է, որ գործող կարգի համաձայն, 27 տարեկան երիտասարդները մինչեւ մայիսի 1-ը իրավունք ունեին գումար վճարելով ազատվել զինվորական ծառայությունից, իսկ մենք երկարաձգում ենք մինչեւ նոյեմբերի 1-ը: Այս օրենքը գործում է 2003 թվականից, եւ սահմանված գումարը 10 տարվա համար ընդամենը 1 միլիոն 800 հազար դրամ է, իսկ թերթերում գրել են 150 000 դրամի մասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել