ՀՀ ֆինանսների նախարարության գյուղական ֆինանսավորման գրասենյակի ղեկավար Արա Մուրադյանը ազատվել է աշխատանքից: Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին՝ կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Տիգրան Սարգսյանը այս ստորաբաժանման աշխատանքից եւս դժգոհել էր: Նա նշել էր, որ ԾԻԳ-ի վատ աշխատանքի պատճառով սահմանամերձ գյուղերի բնակիչները զրկվում են անտոկոս վարկերից օգտվելու հնարավորությունից: Պարոն Դավթյանը նշեց, որ ոլորտում կառուցվածքային մի շարք փոփոխություններ են նախատեսել: