Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻՆ ՎՐԱՍՏԱՆ ՉԵՆ ԹՈՂԵԼ

Նոյեմբեր 12,2010 00:00

«Վերջերս հայ-վրացական սահմանային անցակետում տեղի է ունեցել մի միջադեպ, որի ժամանակ Վրաստանի իշխանությունները կրկին անգամ ի ցույց են դրել Հայաստանի ու Ջավախքում բնակվող հայերի նկատմամբ իրենց լկտի կեցվածքը՝ համահունչ ՀՀ իշխանությունների վարած պարտվողական եւ ամորֆ քաղաքականության»,- ասված է «Սարդարապատ» շարժման երեկ տարածած հայտարարության մեջ։ Հոկտեմբերի 24-ին Ախալքալաք քաղաքում կայանալիք միջոցառմանը որպես հրավիրյալ պետք է ներկա գտնվեր նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը։ Վերջինիս այցելության կապակցությամբ Վրաստանի պատկան մարմինները դիվանագիտական պատշաճ իրազեկում էին ստացել։ Նշված օրը Բավրայի սահմանային անցակետում վրացական կողմի աշխատակիցները Արսեն Քարամյանին թույլ չեն տալիս ազատ տեղաշարժվել Վրաստանի տարածքով եւ երկար ժամանակ տեղում սպասեցնում են։ Որոշ ժամանակ անց Թբիլիսիից ժամանած հատուկ ավտոշարասյունը իր մեջ ներառելով փոխնախարարի ավտոմեքենան՝ շարժվում է Թբիլիսի՝ արգելելով փոխնախարարի մուտքը Ախալքալաք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել