Ամերիկայում առողջապահական ապահովագրության ոլորտում զեղծարարություններ կատարելու կասկածանքով բռնված «օրենքով գող» Արմեն Ղազարյանի՝ «Պզոյի» եւ նրա հանցավոր խմբավորման հետքերի ու կապերի մասին հսկայածավալ տեղեկատվություն տարածվեց հայրենական մամուլում: Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը մոտ կանգնած մեր աղբյուրը երեկ մեր զրույցի ժամանակ ասաց, որ ամերիկացիները չեն շտապում, քանի որ «հայաստանյան լրատվամիջոցներն ակտիվ օժանդակեցին իրենց «ապացույցների ձեռք բերման» հարցում եւ մնում է ճշտել այդ ապացույցների հավաստիությունն ու արժանահավատությունը»: Նա նաեւ հայտնեց, որ «պզոյական կապերը», նախնական տեղեկատվության համաձայն, հասել են մինչեւ ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք օժանդակել եւ օգնել են նրանց:
Դաշնային հետաքննությունների բյուրոն, որը զբաղվում է հանցավոր խմբի գործունեության հետ կապված նյութեր նախապատրաստելով, ըստ մեր աղբյուրի, բաղկացած է 10 հոգուց: