Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՉԻԼՈ»

Նոյեմբեր 10,2010 00:00

«Հոսեց գետն ու տարավ ափսոսանք, մի հառաչ, մի ժպիտ մարդուց…»:
Այս տողերով է սկսում այն ֆիլմը, որը նվիրված է Սլավիկ Չիլոյանի հիշատակին եւ նրա ազգանվամբ էլ կոչվում է «Չիլո»:
Սլավիկ Չիլոյանը 20-րդ դարի բանաստեղծ էր: Նրա բանաստեղծություններից առանձնանում է «Սպիտակ արջը», բանաստեղծություն, որը, կարծես, մի քննդատական ու մեղադրական փոքրիկ հոդված լինի Լենինի հասցեին: Դա այդ ժամանակ համարձակ քայլ էր: Եվ վարկած կա, որ հենց այդ համարձակությունը դարձավ նրա մահվան պատճառը: Սլավիկ Չիլոյանը մահացել է 1975-ին: 2005թ. նոյեմբերի 30-ին «Առագաստ» սրճարանի մոտ տեղի ունեցավ նրա հուշատախտակի բացումը: Սլավիկ Չիլոյանի հուշատախտակը տեղադրված է սրճարանի այն մասում, որտեղ նա միամտաբար վայր էր ընկել կամ դիտավորյալ վայր էին գցել եւ մի քանի օր անց մահացել էր:
Հուշատախտակի վրա գրված է՝ «Իսկ սանդուղքով սադափե, երազներում հոգնատանջ, մագլցում են ու մեռնում, աշխարհի ողջ խելագարները լուսե…»: Համանուն ֆիլմը նկարահանվել է 2008թ.: «Չիլո»-ի ռեժիսորն է Արսեն Առաքելյանը, իսկ գլխավոր դերում է Սարգիս Վարդանյանը: Ֆիլմը կրում է ոչ թե կենսագրական, այլ սիմվոլիկ բնույթ եւ հենց ֆիլմի ռեժիսորը, իր հարցազրույցներից մեկում՝ Ձեր ֆիլմերին բնորոշ է սիմվոլիզմը. դա նախապատվությո՞ւն է, թե՞… հարցին այսպես է պատասխանել.
– Սիմվոլիզմը մտորելու մեծ հնարավորություն է ընձեռում: Ինձ հոգեհարազատ է այդ ոճը, իմ ֆիլմերում առկա հարցադրում կա. թողնում եմ հանդիսատեսին մտորելու, ամեն ինչ պարզությամբ չի տրվում: Չեմ կարող ասել, թե ֆիլմը ամբողջովին ինձ դուր եկավ: Դա երեւի նրանից է, որ դեռ այն մակարդակի զարգացած չեմ, որպեսզի հասկանամ այս սիմվոլիկ ֆիլմի ամբողջ իմաստը: Սակայն իմ տեսածից ու հասկացածից ես կազմեցի համապատասխան կարծիք, որը ցնցող չէ, սակայն լավն է եւ բավարար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել