Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԽՃՃՎԱԾ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ»

Նոյեմբեր 10,2010 00:00

Ֆիլմը ուրախանալու եւ հպարտանալու առիթ է բոլորիս համար, հատկապես մեզ՝ խաղարկային ֆիլմի ռեժիսուրա ֆակուլտետում սովորող ուսանողներիս համար: Նմանատիպ գրագետ, պրոֆեսիոնալ խաղարկային ֆիլմի պակասն այսօր ակնհայտ է:
Ֆիլմը դիտեցինք ուսանողներով, ու այն մեզ վրա թարմ օդի ազդեցություն ունեցավ: Այսօր հայկական կինոն ունի այդ օդափոխության կարիքը, ինչն էլ պետք է լինի հայ հանդիսատեսի ու հայկական կինոյի հանդիպման գլխավոր դրդապատճառներից մեկը: Ֆիլմը գենետիկ կապի մասին է, որ անկախ նրանից՝ տեսել ենք մեր ծնողներին, թե ոչ, նրանք ազդեցություն ունեն մեր ճակատագրի վրա, որը փոխանցվում է գենետիկորեն: Թույլ տվեք նկատել՝ նոր ասելիք: Կարելի է կարծել, որ եկավ նոր սերունդ, որին մտահոգում է հայի՝ վտանգի ենթարկված գենը: Ֆիլմը պատմում է 2 հերոսուհիների մասին (մայր եւ դուստր), որոնք ապրում են տարբեր ժամանակաշրջաններում: Մեկը ապրում է 2- րդ համաշխարհային պատերազմի տարիներին, մյուսը՝ մեր օրերում: Հերոսուհին ճանաչում է մորը՝ վերջինիս օրագրի միջոցով եւ, ինչպես տեսնում ենք, ֆիլմում նրանց ճակատագրերը խճճված են:
Ֆիլմի սյուժեն էլ առաջին հայացքից խճճված է թվում, սակայն ռեժիսորը պատմում է այն շատ հակիրճ ու հետաքրքիր, առանց ավելորդ կադրերի: Այդ հակիրճությունից իհարկե չի տուժում ֆիլմի գեղարվեստական արժեքը:
Հայկական կինոյին այնքան բնորոշ դանդաղկոտությունը, մտածկոտությունն ու լռակյացությունը բացակայում է այս ֆիլմում: Նրանում առկա է հեղինակի ինքնատիպ ձեռագիրը, դերասանական ճիշտ ընտրությունը, նուրբ հումորը, ճիշտ հայերենը, որը, ի դեպ, հնչում է ֆիլմում, ինչը քիչ հանդիպող երեւույթ է հայկական կինոյի պատմության մեջ:
Սպասում ենք Հովհաննես Գալստյանի մյուս աշխատանքներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել