Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԱՍԽԱՆ ԱՅՑՈՎ

Նոյեմբեր 10,2010 00:00

Այս ամռանը սիրողական բռնցքամարտի Ֆրանսիայի ազգային հավաքականը Հայաստանում համատեղ ուսումնամարզական հավաք անցկացրեց Հայաստանի ընտրանու հետ: Այդ մասին «Առավոտը» մարզասերներին տեղեկացրել է:
Հայաստանում գտնվելու ընթացքում  երկու ազգային ֆեդերացիաների միջեւ պատասխան այցելության պայմանավորվածություն է ձեռք բերվել եւ, ըստ դրա, մեր ազգային հավաքականը պատրաստվում է նոյեմբերի 1-ին մեկնել Փարիզ: Հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը ընտրել է ութ քաշային կարգերում մեկական բռնցքամարտիկ: Մեր տղաները Ֆրանսիայում համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնելու Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի հավաքականների հետ, որի ավարտին մասնակցելու են տեղում կազմակերպվելիք միջազգային մրցաշարին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել