Չնայած այն բանին, որ արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը Բազելում ընթացող «Swiss Indors Basel 2010» միջազգային մրցաշարի քառորդ եզրափակչում 4:6, 4:6 հաշվով պարտվեց ամերիկացի Էնդի Ռոդիկին, ATP-ի՝ օրերս հրապարակած պրոֆեսիոնալ թենիսիստների վարկանիշային դասակարգման ցուցակում չորս քայլ առաջադիմել է եւ զբաղեցնում է 25-րդ հորիզոնականը:
Մինչ այդ, խոսելով այս տարվա իր մրցելույթների եւ ապագա ծրագրերի մասին, Նալբանդյանն ասել էր, թե վնասվածքի պատճառով տեւական դադարից հետո կորտ վերադառնալով՝ ինքը նպատակ է դրել այս մրցաշրջանում ընդամենը հնարավորին չափ լավ խաղալ: Իսկ ուժեղագույնների տասնյակ վերադառնալ պլանավորում է եկող տարի: