Արդեն տեղեկացրել ենք, որ ժամանակակից շախմատի լավագույն ներկայացուցիչներից մեկը՝ նորվեգացի Մագնուս Կարլսենը, անակնկալ հրաժարվել է եկող տարվա գարնանը կայանալիք շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար հավակնորդների մրցամարտին մասնակցելուց:
Արդեն երեկ զանգվածային լրատվամիջոցները, հենվելով հավաստի աղբյուրների վրա, հավաստիացնում էին, որ այդ մրցաշարում 19-ամյա նորվեգացուն փոխարինող կա: Մասնավորապես, «Ria Novosti»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում ՖԻԴԵ-ի ներկայացուցիչ Բերիկ Բալգաբաեւը՝ ասելով. «Եթե Կարլսենը չմասնակցի մրցաշարին, նրան կփոխարինի ՖԻԴԵ-ի «Grand Prix» մրցաշարերի վերջնական արդյունքում երրորդ տեղը զբաղեցրած Ալեքսանդր Գրիշչուկը»: