Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի հինգերորդ հուշամրցաշարում երեկ հանգստի միակ օրն էր: Իսկ նախօրյակին մասնակիցները խաղատախտակների առջեւ հանդիպեցին չորրորդ տուրում: Բոլոր պարտիաներում, այդ թվում նաեւ Շախրիյար Մամեդյարով-Լեւոն Արոնյան, գրոսմայստերները համաձայնեցին ոչ-ոքիի:
Հայաստանի լավագույն շախմատիստը պահպանում է միջազգային հուշամրցաշարի միանձնյա առաջատարի դիրքը: Իսկ մրցաշարային աղյուսակում գրոսմայստերներն ըստ լրացուցիչ գործակիցների դասավորվել են այսպիսի հաջորդականությամբ:
1. Լեւոն Արոնյան (Հայաստան), 3,0 միավոր
2. Շախրիյար Մամեդյարով (Ադրբեջան), 2,5
3. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան), 2,5
4. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ), 2,5
5. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան), 2,5
6. Վան Հաո (Չինաստան), 2,5
7. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան), 2,0
8. Բորիս Գելֆանդ (Իսրայել), 1,5
9. Պավել Էլյանով (Ուկրաինա), 0,5
10. Ալեքսեյ Շիրով (Իսպանիա), 0,5
Այսօր՝ հինգերորդ տուրում զույգեր կազմել են Արոնյանը եւ Կարյակինը, Գրիշչուկը եւ Մամեդյարովը, Շիրովը եւ Նակամուրան, Էլյանովը եւ Գելֆանդը, Կրամնիկը եւ Վան Հաոն: