Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒԼՆ ԷԼԻ ԲՈՂՈՔԵԼ Է ԵՄ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻՑ

Նոյեմբեր 10,2010 00:00

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը մեղադրել է Եվրամիության անդամներին՝ այդ կառույցին Թուրքիայի անդամակցության գործընթացին խոչընդոտելու փորձերի համար: Նա հայտարարել է, թե Թուրքիայի ճանապարհին դրվում են «անարդար եւ արհեստական» արգելքներ, բայց չի մանրամասել, թե հատկապես ինչ խոչընդոտների մասին է խոսքը: 1news.az-ի մատուցմամբ, Թուրքիայի ղեկավարը միաժամանակ խոստացել է, որ իր երկիրը կպայքարի ԵՄ անդամության համար եւ անհրաժեշտ բոլոր պահանջները կատարելու պատրաստակամություն է հայտնել: Հիշեցնենք, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության դեմ հանդես են գալիս երկու խոշորագույն պետություններ՝ Ֆրանսիան եւ Գերմանիան, որոնք համարում են, որ Թուրքիան պետք է ավելի ակտիվորեն պաշտպանի խոսքի եւ կրոնի ազատությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել