Ըստ ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնի, ՌԴ Ռոստովի նահանգի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ գիտության ոլորտում համագործակցության ամրապնդման գործում ունեցած ներդրման համար ՀՀ ԳԱԱ-ն պարգեւատրում է ակադեմիայի Ոսկե մեդալով Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբեւին: Պարգեւատրման հանդիսավոր արարողությունը, ինչպես նաեւ գիտական համագործակցության հեռանկարային ուղղությունների քննարկումը տեղի կունենա այսօր: