Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅ ԵՆՔ, ԲԱՅՑ…»

Նոյեմբեր 10,2010 00:00

1992 թ. ԼՂ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից պատերազմի թեժ օրերին Ալվարդ Բալայանը իր տղայի՝ Արման Թուխտարյանի հետ տեղափոխվել է Հայաստան: «Այն ժամանակ մայրս գերի էր ադրբեջանցիների մոտ: Մի կերպ գնդակների տակից երեխայիս հետ փախանք-եկանք Հայաստան: Այստեղ մեր գոյությունը պահպանելու համար աշխատել եմ, տարբեր գործեր եմ արել, նաեւ մանր առեւտրով եմ զբաղվել: Սկզբնական շրջանում ապրել եմ վարձով, ապրել ենք անգամ գոմերում: Սակայն որեւէ տեղ չեմ գրանցվել, ոչ էլ դիմել եմ փախստականների գործակալությանը: Իմ աշխատանքով գնել եմ տնակ, որը, սակայն, 2004-ին այրվեց իր ողջ գույքով, դրանց մեջ էին նաեւ իմ բոլոր փաստաթղթերը, անձնագիրս: Այդ մասին գրանցում կա Մասիսի հրշեջ ծառայությունում: Չեմ կարողացել օգտվել պետական ոչ մի օգնությունից, նպաստից: 1983-ին Ղարաբաղում ես ամուսնացել եմ Սամվել Թուխտարյանի հետ, որից 1987-ին բաժանվել եմ: Բաժանվել եմ դատարանով, բայց ամուսնալուծություն վկայական ինձ չեն տվել, այն ամուսնուս մոտ է: Անձնագիրս այրվելուց հետո ինձ Ղարաբաղում ժամանակավոր անձնագիր են տվել: Բայց այստեղ՝ Հայաստանում գրանցվելու համար խնդիրներ են առաջացել, քանի որ Կարմիրի շրջանի Արծվաշեն գյուղում, որտեղ գրանցված են եղել մեր ամուսնությունն ու ամուսնալուծությունը, չեն տալիս ամուսնալուծության վկայականի պատճենը: Այսօր ես ոչ մի տեղ գրանցում չունեմ, ինչն էլ բավականին լուրջ դժվարություններ են առաջացնում ինձ համար: Չեմ կարողանում գրանցված աշխատող լինել, որեւէ պետական կառույցի որեւէ հարցով դիմել: Ես նույնպես հայ եմ, բայց Հայաստանում չեմ կարողանում գրանցվել: Հայտնվել եմ փակուղու առջեւ, որից դուրս գալու ելքը չեմ տեսնում»,- իր գլխով անցածն է ներկայացնում տիկին Ալվարդը: Արդեն 5 տարի է՝ նա իր երկու տղաների հետ ապրում է երկաթյա տաղավարում, որը ժամանակին եղել է բենզալցակայանի վաճառակետ եւ տեղադրված է Այնթապ գյուղին պատկանող հողատարածքներից մեկում: Իսկ հիմա արդեն աշուն է, որը երկաթյա «բնակարանի» բնակիչներին ներկայանում է իր ողջ խստությամբ եւ բոլոր տխուր դրսեւորումներով՝ անձրեւ, ցուրտ, ցեխ…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել