Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալիտետից կազատվեն

Նոյեմբեր 10,2010 00:00

«Առավոտի» տեղեկություններով, առաջիկա օրերին աշխատանքից կազատվեն ՊՆ մի շարք գեներալներ: Մասնավորապես, ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր, քաղաքագիտության դոկտոր Հայկ Քոթանջյանը, որը գեներալ-մայորների եւ գեներալ-լեյտենանտների դեպքում զինվորական ծառայության համար սահմանային՝ 65 տարին լրանալու հիմքով սպառել է զինվորական ծառայության մեջ գտնվելու եւ ինստիտուտի պետի պաշտոնը զբաղեցնելու բոլոր օրինական հնարավորությունները: Մեզ հասած որոշ տեղեկությունների համաձայն, գեներալական կազմի ուրիշ ներկայացուցիչներ էլ կան, որոնց սահմանային տարիքը լրացել է, սակայն շարունակում են ծառայել եւ բարձր պաշտոններ զբաղեցնել:
Խոսքը Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի, գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովի (ՀՀ նախագահի ռազմական տեսչության պետի 1-ին տեղակալ), գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի (ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական), գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարկիսյանի (ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական) մասին է:
Գուրգեն Դալիբալթայանը եւ Մուրազ Սարկիսյանը զինվորական հաստիքներ են զբաղեցնում եւ առանց պայմանագրի աշխատավարձ են ստանում: Չնայած չի բացառվում, որ պայմանագիր նույնպես ունենան, ինչը նույնպես բացահայտ ապօրինություն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել