2 տարեկան Հովհաննիսյան Ալլայի տեսողությունը փողից է կախված: Կույր երեխայի աչքերը Սանկտ Պետերբուրգում պատրաստվում են 3-րդ անգամ վիրահատել: Բժիշկները վստահեցնում են, որ 4-5 վիրահատությունից հետո Ալլան կարող է մտնել գույների աշխարհ: Քանի որ երեխան ծնվել է սովորական հողագործի ընտանիքում՝ Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղում, ծնողների ողջ հույսը բարեգործների նվիրատվությունն է: Այս առնչությամբ մեր հրապարակման մեջ («Առավոտ», 20.10.2010թ.) նշել էինք, որ «Հայէկոնոմբանկի» Արմավիրի մասնաճյուղում Ալլա Հովհաննիսյանի համար նրա տատի՝ Ալվարդ Սահակյանի անունով հաշվեհամար է բացվել՝ 163108014917: Սակայն այդ հաշվեհամարին կարող են փոխանցումներ կատարվել միայն դրամով: Մեր հրապարակումից հետո արտերկրից շատ բարերարներ ցանկություն են հայտնել օգնել փոքրիկին եւ արտարժույթի հետ կապված խնդիրներ են առաջացել: Սակայն արդեն բանկը տրամադրել է եւս երկու հաշվեհամար. դոլարային փոխանցումների համար՝ 163108024486, եվրոյով փոխանցման համար՝ 163108024494: Հիշեցնենք, որ Ալլայի ծնողները զբաղվում են միայն խաղողագործությամբ, հազիվ են հոգում օրվա ապրուստի խնդիրը եւ նրանց համար կարեւոր է անգամ 100 դրամի կամ 1 դոլարի օգնությունը: Հաշվի առնելով, որ նման երեխաների հաշվին շատ տարածված է բիզնես անելը, հավաստիանալու համար, որ իսկապես գումարը ծախսվելու է վիրահատության համար, ծնողները պատրաստ են ներկայացնել բոլոր փաստաթղթերը, հեռախոսահամար՝ 098 62 95 61: