Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՆԱՍԸ «ԿԳԱ» ԵՐԵՎԱՆ

Նոյեմբեր 10,2010 00:00

Գյումրիի «Էլեկտրատեխնիկ» գործարանի տարածքում գտնվող Մինաս Ավետիսյանի երեք որմնանկարներն ամբողջությամբ վերականգնվել են եւ նոյեմբերի 12-ին կտեղափոխվեն Երեւան ու կտեղադրվեն Հայաստանի կառավարության նիստերի դահլիճում: Այս մասին երեկվա ասուլիսում հայտնեց մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստների եւ ժողովրդական արհեստների վարչության պետ Սոնա Հարությունյանը: Ըստ նրա, տեղադրման աշխատանքներն ամբողջությամբ ավարտելու համար կպահանջվի եւս 7 օր: Առաջիկայում կվերականգնվի նաեւ նկարչի լավագույն գործերից մեկը համարվող՝ Վահրամաբերդում գտնվող որմնանկարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել