ԱՊՀ երկրները եւ առաջին հերթին Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմամբ: Այս մասին, ըստ tert.am-ի, 1news.az-ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՊՀ-ի գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը:
«Մենք քայլ առ քայլ շարժվում ենք այդ երկու երկրներին մերձեցնելու ուղղությամբ:… Միեւնույն ժամանակ մենք քննարկում ենք զբաղեցված տարածքների ազատման, Նախիջեւանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ միջանցքի ստեղծման հարցը»,- հայտարարել է Լեբեդեւը: