Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ԿՈՆԿՐԵՏ ԾՐԱԳՐԵՐ

Նոյեմբեր 10,2010 00:00

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նոյեմբերի 9-ին ընդունել է Եվրահանձնաժողովի եվրոպական աջակցության եւ համագործակցության գրասենյակի եվրոպական քաղաքականության բաժնի ղեկավար Սարա Րինալդիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպական հարեւանության քաղաքականության «Հարեւանության ներդրումային գործիք» ծրագրի միջոցով Երեւանի մետրոպոլիտենի եւ Հայաստանի փոքր քաղաքների ջրամատակարարման համակարգերի վերականգնողական աշխատանքների ֆինանսավորման հետ կապված հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ըստ ամենայնի աջակցել շուրջ 36,8 միլիոն եվրո արժողությամբ ծրագրի անխափան ընթացքի ապահովմանը, որի արդյունքում Հայաստանի 7 մարզերում կբարելավվի փոքր քաղաքների ջրամատակարարումը, կվերականգնվեն ջրի մաքրման եւ կոյուղու հավաքատեղիների ենթակառուցվածքները, կարդիականացվի Երեւանի մետրոպոլիտենը: Եվրոպական կողմը պատրաստակամություն է հայտնել ծրագրի հաջող ընթացքի դեպքում մեծացնել ֆինանսավորումը, որի մեջ զգալի մաս է կազմում անհատույց աջակցությունը հատուկ դրամաշնորհների միջոցով:
Երկուստեք կարեւորվել է Հայաստանի համագործակցության խորացումը ներդրումների եվրոպական բանկի, եվրոպական զարգացման եւ վերակառուցման, Եվրախորհրդի զարգացման բանկերի հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել «Հարեւանության ներդրումային գործիք» ծրագրի շրջանակում Հայաստանում փոքր եւ միջին ձեռներեցությանն աջակցելու, Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի վնասազերծման աշխատանքներում ներգրավվելու վերաբերյալ, ինչպես նաեւ՝ այլ ոլորտներում ԵՄ-ի հետ կոնկրետ ծրագրեր մշակելու եւ իրականացնելու շուրջ: Այս եւ այլ խնդիրների առնչությամբ դեկտեմբերին կանցկացվի սեմինար-քննարկում ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովում ներգրավված նախարարությունների եւ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել