Տաշքենդում անցկացված սամբո ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի երկու ներկայացուցիչ բարձրացավ պատվո պատվանդանի առաջին աստիճան: Նախ, մարզական սամբո մրցաձեւում հավասարը չունեցավ 74 կգ քաշային Աշոտ Դանիելյանը, այնուհետեւ՝ 68 կգ քաշային կարգում մարտական սամբոյի աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացավ Վաչիկ Վարդանյանը: