Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարլսենը հրաժարվել է հավակնորդների մրցաշարից

Նոյեմբեր 09,2010 00:00

\"\"Շախմատի աշխարհում վերջին օրերի ամենասենսացիոն իրադարձությունը նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենի հրաժարվելն է եկող տարվա մարտ-մայիս ամիսներին կայանալիք հավակնորդների մրցաշարին մասնակցելուց: 19-ամյա Կարլսենը, որին որպես շախմատային տաղանդ համեմատում են Ռոբերտ Ֆիշերի եւ Գարրի Կասպարովի հետ, պաշտոնական նամակով դիմել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին եւ նախագահական խորհրդին՝ իրազեկելով, որ մանրազնին վերլուծելով հավակնորդների մրցաշարի կազմակերպման ողջ ընթացքն ու դրա հետեւանքով ստեղծված իրավիճակը՝ վճռել է հրաժարվել դրան մասնակցելուց: Որպես նման որոշման հիմնավորում, Կարլսենը նշել է, որ, իր համոզմամբ, հավակնորդների մրցաշարի 2008-2012 թթ. ցիկլը այնքան էլ ժամանակակից եւ արդար չէ:
Նորվեգացու այս անակնկալ հայտարարությունը շախմատային աշխարհում բուռն քննարկումների առիթ է հանդիսացել, որին անդրադարձել են նաեւ Միխայիլ Տալի հուշամրցաշարի մասնակիցները: Եվ հետաքրքիր է, որ նրանցից ոչ ոք չի ողջունել Կարլսենի որոշումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել