Շախմատային ասոցիացիաների միջազգային միությունը՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է դեկտեմբերի 2-25-ը Թուրքիայի Հաթայ քաղաքում կայանալիք շախմատի աշխարհի կանանց անհատական առաջնության մասնակից 64 շախմատիստների վերջնական ցուցակը, որոնց մեջ են նաեւ Հայաստանի երկու լավագույնները՝ Լիլիթ Մկրտչյանը եւ Էլինա Դանիելյանը: Armchess.am-ի փոխանցմամբ, արդեն հայտնի են մեկնարկային տուրում մեր շախմատիստուհիների մրցակիցները: Լիլիթը հանդիպելու է Ժան Սիաովենի (Չինաստան) հետ, իսկ Էլինան ուժերն է չափելու ռուսաստանցի Տատյանա Շադրինայի հետ: