Ըստ lragir.am-ի, հանգստյան օրերին Երեւանի որոշ փողոցներում ուսանողական կուտակումներ են արձանագրվել: Դրանք եղել են, այսպես կոչված, ՀՀԿ-ական կուտակումներ, քանի որ անցորդներն արձանագրել են ՀՀԿ-ի դրոշներ եւ կուսակցական նշաններ: Հետո կարծես թե պարզվել է, որ այդ կուսակցության 20-ամյակի կապակցությամբ ինչ-որ երիտասարդական հավաք, թե երթ է տեղի ունեցել: Epress.am կայքն էլ պարզել է, որ ուսանողներից շատերը, ովքեր եկել էին այդ հավաքին, պարզապես բերման են ենթարկվել բուհերից, իրենք էլ չիմանալով, թե ուր են տանում իրենց եւ ինչ նպատակով: