Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՏԻՏՂՈՍՆԵՐ»՝ ՀԱՅԵՐԵՆՆ ԱՂԱՎԱՂՈՂՆԵՐԻՆ

Նոյեմբեր 09,2010 00:00

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը հիմնադրում է «հակամրցանակ»՝ հայոց լեզվի եւ դպրության հետ կապված ամենավնասակար գործունեություն ծավալած անհատների համար: Մրցանակը ունենալու է աստիճաններ (1, 2, 3), անվանում, անհատական ձեւակերպումներ առանձին «դափնեկիրների» համար: Այն շնորհվելու է հրապարակայնորեն, հանրության եւ մամուլի ներկայությամբ: Հնարավոր է լինեն «Հակամաշտոցյան», «Հայերենը առանձնահատուկ ցինիզմով «սիրելու», «Օտարալեզու դպրոցների վերաբացման ասպետ» եւ այլ անվանակարգեր: Անվանակարգերը դեռ ճշտման փուլում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել