Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՆԱԽԱՆՁԵԼԻ» ԱՆՏԵՂՅԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբեր 09,2010 00:00

\"\" \"\"

Հայաստանի մարզերի բնակիչների քաղաքական ակտիվության, քաղաքականությունից տեղեկացվածության մակարդակներն ու քաղաքական նախասիրությունները պարզելու, մարզերում քաղաքացիական հասարակության կայացմանը նպաստելու նպատակով «Օրենքի ուժ» հասարակական կազմակերպությունը այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր հատվածում հասարակական կարծիքի ուսումնասիրություն է անցկացրել: Պատկերը մխիթարական չէ: Հարցվածների 79%-ը դժգոհ է մարզում իրականացվող քաղաքականությունից, 54%-ը կարծում է՝ իրավիճակը կշտկվի համակարգային փոփոխությունների արդյունքում:
Արտառոց իրողություն է «բացահայտվել» թիվ 19 ընտրատարածքում (Էջմիածին քաղաք եւ հարակից մի քանի գյուղեր): Այս տարածքի ընտրողների 42%-ը ընդհանրապես տեղյակ չէ, թե որ պատգամավորն է իրենց ընտրատարածքը ներկայացնում ԱԺ-ում: Քաղաքական այս անտեղյակությունը դեռ ոչինչ: 2007 թվականից այս ընտրատարածքի պատգամավոր է պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանը, սակայն հարցվածների 32%-ը համոզված է, որ իրենց տարածքից պատգամավոր է ընտրվել Հակոբ Հակոբյանը, որն արդեն 3 տարի է՝ պատգամավոր չէ, պատգամավոր է եղել 1999-2003 եւ 2003-2007 գումարումների խորհրդարաններում:
Իսկ ընդհանրապես, ընտրելու իրավունք ունեցողների 72%-ը ասել է, որ անպայման մասնակցելու է 2012 թվականի՝ ՀՀ նախագահի ընտրություններին, 43%-ը վստահ է, որ իր ձայնից ոչինչ կախված չէ: Ուրախալի է, որ 58%-ը պնդել է, որ տեր է կանգնելու իր քվեին, մասնակցելու է հետընտրական պրոցեսներին, եթե տեղի ունենա ձայների կեղծում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել