ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, նախորդ օրը՝ ժամը 16.55-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ավտովթար: Դեռեւս չպարզված հանգամանքներում «ԳԱԶ-24» մակնիշի 14 ՍՍ 199 պետհամարանիշի ավտոմեքենան շրջվել է: Փրկարարների ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել վարորդ՝ 20-ամյա Աշոտ Նազարյանը, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանավանի հիվանդանոց եւ ուղեւոր՝ 46-ամյա Համայակ Նազարյանը: Ա. Նազարյանի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: