«Առավոտին» ՔԿՀ-ից՝ «քրեականների անունից» ներկայացած դատապարտյալը տեղեկացրեց, որ ՔԿՀ-ի պետ են նշանակելու արդարադատության նախարարի տեղակալ Նիկոլայ Առուստամյանին:
Քրեականները գտնում են, որ եվրոպական չափանիշներով, քաղաքացիական հասարակությունից արգելավայր մուտք գործող երիտասարդը չի կարող կանխել հնարավոր սոցիալական զանգվածային բողոքի ցույցերը: Նրանք գտնում են, որ կալանավայրերը պետք է գտնվեն տեղեկացված պետի հովանու ներքո: