Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ինտերպոլի» ոստիկանը՝ մահվան պատճառ

Նոյեմբեր 09,2010 00:00

\"\"
Ձախից՝ վրաերթ կատարողը:

\"\"Երեւանի Պռոշյան փողոցում նախորդ օրը «ՎԱԶ-21099» մակնիշի 68 ՍՍ 104 համարանիշի մեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել մեքենան, հարվածել է կանգառում կանգնած 4 հետիոտնի, ապա մտել մասնավոր տան բակ:
Վթարի հետեւանքով 4 կին՝ 46-ամյա Ծովինար Մարգարյանը, 56-ամյա Սեդա Շահբազյանը, 51-ամյա Գայանե Ավանեսովան, 66-ամյա Լաուրա Ջավախյանը վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական, Նոր Նորքի եւ «Արմենիա» բժշկական կենտրոններ:
Նրանցից Գ. Ավանեսովան եւ Լ. Ջավախյանը մահացել են:
Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է հայտնաբերել վրաերթ կատարողին:
«Առավոտի» տեղեկություններով, վարորդը Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի 32-ամյա բնակիչ, կապիտան Տիգրան Քալանթարյանն է:
Վերջինս աշխատում է ՀՀ ոստիկանության «Ինտերպոլի» ազգային կենտրոնական բյուրոյում՝ որպես ՀԿԳ ավագ օպեր-լիազոր:
ՃՏՀ քննության բաժնի քննիչը տեղազննություն կատարելուց հետո հանձնարարեց, որ ավտոմեքենան քարշակիրի միջոցով տեղափոխվի ՃՈ տուգանային հրապարակ, իսկ ավագ օպեր-լիազորին տարան Ավանի նարկոլոգիական դիսպանսեր՝ ստուգման: Նա այդ պահին եղել է սթափ վիճակում:
ՃՏՀ քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Մեզ հայտնի դարձավ, որ ստեղծված նյութերը տեղափոխվելու են Հատուկ քննչական ծառայություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել