Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հանրային պաշտպան Վաղինակ Գեւորգյանի բացակայության պատճառով՝ 2 ժամ ուշացումով սկսվեց եւ շարունակվեց Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակման գործի քննությունը: Դատավարության ընթացքում հարցաքննվեցին պաշտպանական կողմի միջնորդությամբ դատակոչված վկաները, մասնավորապես՝ «Կոշիկի քաղաք» ՍՊԸ-ի 3 աշխատակիցները՝ Զորիկ Հովհաննիսյանը, Արմեն Քամալյանը եւ Հովհաննես Դարբինյանը: 3 վկաներն էլ իրենց ցուցմունքներում բացառեցին «Կոշիկի քաղաքի» ղեկավար, ամբաստանյալ Արայիկ Կարապետյանի մեղսակցությունը մաքսայինի նախկին պետի տան թալանի ու Վրաստանի քաղաքացի, անհետացած ոմն Արոլդի հետ ունեցած կապը: Դատական նիստի մանրամասները՝ վաղվա «Առավոտում»: