Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՅՏՆԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Նոյեմբեր 09,2010 00:00

Ինչպես հայտնի է, Հայ ազգային կոնգրեսն այսօր մի քանի զանգվածային միջոցառումներ է անցկացնելու: Դրանք բոլորն էլ պայմանավորված են Երեւանում այսօր մեկնարկող «Եվրամիություն-Հայաստան. քաղաքացիական հասարակության համաժողովի» անցկացմամբ: Այսպես, այսօր, ժ. 12-ին, Շառլ Ազնավուրի հրապարակում, համաժողովի անցկացման վայրի հարեւանությամբ, տեղի կունենա պիկետ: Միաժամանակ երիտասարդների առանձին խմբեր բողոքի ակցիա կանցկացնեն առավոտյան ժամը 9-ից: Նույն օրը, ժամը 18.00-ին, Մատենադարանի մոտ տեղի կունենա Կոնգրեսի հանրահավաքը, որը վարելու է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Հանրահավաքում ելույթ կունենան նաեւ վերջերս ազատ արձակված քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանը, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ «տնտեսական աղետալի վիճակի եւ կառավարության ոչ ադեկվատ որոշումների, ինչպես նաեւ ավտոտրանսպորտի պարտադիր ապահովագրության մասին», Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ ընթացիկ քաղաքական իրավիճակի մասին, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն ու ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
ՀԱԿ-ը երեկ տարածած իր հայտարարությամբ խնդրել է քաղաքացիներին՝ ճանապարհների փակման, ոստիկանության կամ պետական ու ոչ պետական այլ մարմինների կողմից որեւէ խոչընդոտի հանդիպելու պարագայում տեղյակ պահել Կոնգրեսի գրասենյակին՝ 52.09.74 հեռախոսահամարով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել