Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԱՍԿԱԾԵԼԻ ՄԱՀ՝ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Նոյեմբեր 09,2010 00:00

Ըստ tert.am-ի, Թուրքիայում հայտնի ստամբուլահայ դերասան Միսաք Թորոսը կասկածելի պայմաններում մահացել է Ստամբուլի Բեյօղլու թաղամասում գտնվող «Ազատ եւ ընդունված մասոնների միության» շենքում:
Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ 70-ամյա հայազգի դերասանը «Ազատ եւ ընդունված մասոնների միության» շենքում վերելակ նստելու ընթացքում վատացել է: Առաջին օգնությունը ցուցաբերել են շենքի անվտանգության աշխատակիցները: Դեպքի վայր ժամանած բժիշկները հայտնաբերել են, որ Միսաք Թորոսը արդեն մահացել է: Բեյօղլուի ոստիկանության աշխատակիցների ուսումնասիրություններից հետո Միսաք Թորոսի մահը գրանցվել է որպես «կասկածելի մահ»: Որոշ տեղեկություններով՝ հայազգի դերասանը մահացել է սրտի կաթվածից: Թուրքական թատրոնի մեծ դերասան Միսաք Թորոսը խաղացել է մի շարք գեղարվեստական ֆիլմերում, մեծ հեղինակություն վայելող հեռուստասերիալներում, ինչպես նաեւ դասավանդել է արվեստների դպրոցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել