Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹԵՍՏ-ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

Նոյեմբեր 06,2010 00:00

\"\"Որքա՞ն եք դուք ենթակա տարբեր վախերի կամ գիտական լեզվով՝ ֆոբիաների

Հարցերին տվեք «այո» կամ «ոչ» պատասխանը:
1. Դուք հաճա՞խ եք մտածում կամ պատկերացնում, որ կարող է որեւէ վատ բան պատահել ձեր մոտիկներից մեկի հետ:
2. Զգուշանո՞ւմ եք, որ ձեր մտերիմներից մեկին հանկարծ որեւէ վնաս չպատճառեք:
3. Հաճա՞խ եք ստուգում, թե անջատված են տան լույսը, գազը, ջուրը, էլեկտրական սարքավորումները:
4. Զգո՞ւմ եք տհաճություն, երբ ամբոխում հանկարծակի դիպչում եք որեւէ մեկին:
5. Ձեզ շատ մաքրասեր եք համարում: Օրինակ՝ 5 րոպեն մեկ ձեռքերը լվանալու ցանկություն:
6. Դուք, որպես օրենք, միշտ գոհ չեք ձեր աշխատանքի արդյունքներից:
7. Աշխատում եք խուսափել այնպիսի վիճակներից, որոնք կարող են ձեզ դնել ծանր դրության մեջ:
8. Հեշտությամբ եք ընդունում դժվար որոշումները:
9. Հաճախ եք կատարում այն, որը կարելի է չկատարել ձեր կարծիքով:
10. Լինում են այնպիսի պահեր, երբ ձեզ թվում է, որ ինչ-որ  բան այն չէ ձեր հագուստի եւ արտաքինի հետ:
11. Հաճախ կատարում եք նույն աշխատանքը մի քանի անգամ, մինչ բավարար արդյունքի հասնելը:
12. Ձեզ հետ եղե՞լ է այնպես, որ վերադառնաք տուն՝ համոզվելու, անջատե՞լ եք արդուկը, թե՝ ոչ:
13. Դժվարությամբ եք ազատվում հին, ոչ պետքական իրերից:
14. Քնելուց առաջ կոկիկ տեղավորում եք հագուստը:
15. Գտնում եք, որ իրերը, որոնք շրջապատում են ձեզ, միշտ պետք է լինեն նույն տեղում:
Այժմ հաշվենք, թե որքան հարցերի եք  «այո» պատասխանել:
Մինչեւ 5 հարց- Վախենալու եւ զգուշանալու ոչ մի բան չկա: Ճիշտն ասած, դուք ոչ մի բանից էլ չեք վախենում:
5-8 հարց-Վախը ձեզ մոտ ունի միջին մակարդակ:
9-12- Վախը ձեզ մոտ շատ խիստ է արտահայտված:
13-ից ավելի- Դիմեք մասնագետ բժշկի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել