Թեեւ Երեւանի «Հատիսը» Եվրագավաթի խաղարկությունում առայժմ չի կարողանում ուրախացնել իր բազմահազար երկրպագուներին, բասկետբոլային թեման Հայաստանում շարունակում է արդիականներից մեկը մնալ: Ինչ էլ լինի, բասկետբոլը աշխարհի ամենաներդաշնակ ու գեղեցիկ թիմային խաղերից մեկն է, մանավանդ՝ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների կատարմամբ: Ներկայացվող լուսանկարները իսկական խաղի հետ կապ չունեն, այսպիսի ակնթարթներ ու հնարքներ մարզասերը պաշտոնական հանդիպումներում, անգամ օլիմպիական խաղերում եւ աշխարհի առաջնություններում չի տեսնի: Սրանք ընդամենը դրվագներ են հատկապես Միացյալ Նահանգներում մեծ սեր վայելող բասկետբոլային շոուներից, որոնց գլխավոր գործող անձինք ժամանակին պրոֆեսիոնալներ են եղել, հանդես եկել կանանց NBA-ի առաջատար թիմերում: Այդ ներկայացումները ժամանցային են: Իսկ գլխավոր գործող անձինք՝ այս գեղեցկուհիները, հանդիսատեսին ցուցադրում են իրենց ու բասկետբոլի ողջ հմայքը՝ սկսած ճախրանքներից, վերջացրած ակրոբատիկական բարդագույն հնարքներով ու զամբյուղը գրավելու դիպուկությամբ: