Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դավիթ Նալբանդյան. «Տարօրինակ տարի էր»

Նոյեմբեր 06,2010 00:00

Արգենտինահայ թենիսիստ, 28-ամյա Դավիթ Նալբանդյանը (համաշխարհային դասակարգման 29-րդ տեղ) Բազելում ընթացող ATP մրցաշարում մտավ քառորդ եզրափակիչ: Դավիթը հիմնական մրցաշարի երկրորդ  տուրում 1 ժամ 59 րոպեում 4:6, 6:4, 6:4 հաշվով առավելության հասավ Մարին Չիլիչի նկատմամբ: Խորվաթ թենիսիստը 22 տարեկան է եւ ATP վարկանիշային դասակարգման ցուցակում զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը:
Հաջորդ փուլում Դավիթ Նալբանդյանի մրցակիցը ամերիկացի Էնդի Ռոդիկն է: Նա իր հերթին պայքարից դուրս թողեց Ղազախստանի ներկայացուցիչ Անդրեյ Գոլուբեւին՝ 6:3, 6:4: Ռոդիկը ժամանակին գլխավորել է համաշխարհային դասակարգման ցուցակը, իսկ այսօր եզրափակում է լավագույն տասնյակը: Այս մասին հիշեցնում է Armsport.am-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել