Սանկտ Պետերբուրգում երեկ պետք է ավարտվեր Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարը, որտեղ, անկախ վերջին տուրի արդյունքներից, Հայաստանի ներկայացուցիչները մրցանակային տեղերի հավակնություններ չունեն: Նախավերջին տուրից հետո մեր շախմատիստներից լավագույն արդյունքն ուներ Զավեն Անդրիասյանը: Նա 5,5 միավորով զբաղեցնում էր ընդամենը 19-րդ հորիզոնականը: Մեր մյուս շախմատիստներն ունեին այսպիսի ցուցանիշներ:
49. Կարեն Գրիգորյան՝ 5,0
51. Հրանտ Մելքումյան՝ 5,0
60. Դավիթ Պետրոսյան՝ 5,0
119. Աղասի Ինանց՝ 4,5
123. Վլադիմիր Պողոսյան՝ 4,0
144. Սուրեն Պետրոսյան՝ 4,0
263. Վիկտորիա Բաղդասարյան 2,0: