Լրահոս
Օրվա լրահոսը

Համեստ մրցելույթներ

Նոյեմբեր 06,2010 00:00

\"\"Ինչպես եւ սպասվում էր՝ Հայաստանի ներկայացուցիչները համեստ մասնակցություն ունեցան Մոսկվայում անցկացված լողի աշխարհի գավաթի խաղարկության նախավերջին փուլում:
Աղջիկների պայքարում Մոնիկա Վասիլյանը ազատ ոճով 50 մետր մրցատարածությունում 28,60 վայրկյանով ցույց տվեց 39-րդ ցուցանիշը, իսկ նույն մրցաձեւի 100 մետրում գրավեց 5-րդ տեղը (1.02,50):
Տղամարդկանց մրցակցությունում Հարություն Բարխուդարյանը 50 մետր ազատ ոճում 25,05 արդյունքով նույնպես 39-րդն էր, իսկ ահա 100 մետրում եզրագիծը հատեց 60-րդը՝ 55,51:
Այսօր Ստոկհոլմում տրվելու է աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլի մեկնարկը, որին, սակայն, ինչպես տեղեկացնում են տեղական լրատվամիջոցները, մեր լողորդները չեն մասնակցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել