Երեկ Մոսկվայի հանրահայտ ԳՈՒՄ-ի ցուցադրությունների սրահում մեկնարկեց աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի ավանդական հինգերորդ հուշամրցաշարը: Դրան նախորդած վիճակահանության արդյունքներով 10 գրոսմայստերների ցուցակում Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանին բաժին հասավ չորրորդ անվանակարգը: Իսկ դրանից հետո հայտնի դարձան նաեւ առաջին տուրի զույգերը: Արոնյանը պայքարն սկսեց սպիտակ խաղաքարերով եւ հաղթեց մրցակցին՝ Ռուսաստանի թիվ մեկ շախմատիստ Վլադիմիր Կրամնիկին: Մյուս չորս խաղատախտակների զույգերն էին. Շախրիյար Մամեդյարով (Ադրբեջան)-Հիկարու Նակամուրա (ԱՄՆ), Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)-Բորիս Գելֆանդ (Իսրայել), Ալեքսեյ Շիրով (Իսպանիա)-Վան Հաո (Չինաստան), Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)-Պավել Էլյանով (Ուկրաինա):