Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՏԵՄԱՐԱՆՆԵՐԸ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ

Նոյեմբեր 06,2010 00:00

Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի (ԳԱՏԱՀ) ջանքերով, Երեւանում, օգոստոսի 27-ին ստորագրվել էր եռակողմ Մտադրությունների հուշագիր՝ ԳԱՏԱՀ-ի,  «ԱՐԵՆԱ» (Armenian Research-Education Networking Association) հիմնադրամի եւ հանրահայտ «Elsevier B.V.» հրատարակչական հոլդինգի միջեւ: Նախաձեռնության արդյունքում, որն ըստ էության հանդիսանում է ԳԱՏԱՀ-ի անհամեմատ ավելի լայնամասշտաբ՝ «Հայկական վիրտուալ գրադարան» հնարավոր ծրագրի նախնական փուլը, արդեն նոյեմբերի 1-ից, «ԱՐԵՆԱ» հիմնադրամի գիտակրթական ցանցի հանգույց հանդիսացող բոլոր գիտական եւ կրթական կազմակերպություններին 3 ամիս շարունակ տրամադրվում է անվճար եւ անսահմանափակ օգտվելու հնարավորություն՝ «Elsevier B.V.»-ի հանրահայտ «ScienceDirect» (ավելի քան 2500 բարձր վարկանիշ ունեցող գիտական ամսագրեր) եւ «Scopus» (հետազոտական հոդվածների հղումների, ինչպես նաեւ գիտական ամսագրերի եւ գիտաշխատողների տարատեսակ վարկանիշային տվյալների) տեղեկատվական շտեմարաններից:  ԳԱՏԱՀ-ի նախաձեռնության նախնական փուլի ընթացքում օրերս «Elsevier B.V.»-ի մասնագետի մասնակցությամբ կկազմակերպվեն նաեւ 2-3- օրյա ուսուցողական սեմինարներ հանրապետության գիտական համայնքի բոլոր շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների համար՝ «ScienceDirect» եւ «Scopus» տեղեկատվական շտեմարաններից, այն է՝ գիտական հոդվածներ, ամսագրեր, գիտնականներ, տարատեսակ վարկանիշներ եւ այլ՝ գիտական տեսանկյունից արժեքավոր, տեղեկատվական հնարավորություններից ավելի արդյունավետ օգտվելու նպատակով:
«ScienceDirect» եւ «Scopus» տեղեկատվական շտեմարաններից օգտվելու համար «ԱՐԵՆԱ»-ի գիտակրթական ցանցին պատկանող IP հասցեով «հանգույց-համակարգչից» այցելեք. www.scopus. com կայքը: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել