Լրահոս
Օրվա լրահոսը

Մաթեւոսյանական ցուցահանդես

Նոյեմբեր 06,2010 00:00

\"\"

Երեկ Նկարիչների միությունում բացվեց «Լոռվա ձորում» խորագիրը կրող ցուցահանդես՝ զուռնա-դհոլով եւ շոկոլադով: Կազմակերպիչները փորձել էին օրիգինալ լինել: Երեւանի պետական կոնսերվատորիայի երեք ուսանող, որոնցից երկուսը Գեւորգ Դաբաղյանի դասարանից էին, ժողովրդական մեղեդիներ էին նվագում: Ցուցահանդեսը հյուրեր շատ ուներ:
Ցուցահանդեսը նվիրված էր Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան 75-ամյակին:
Ներկայացված էին նկարիչներ Փափագ Ալոյանի, Համլետ Աղամյանի, Հովիկ Անտոնյանի, Անատոլի Ավետյանի, Հենրիկ Գարուկյանի, Հրանտ Թադեւոսյանի եւ այլոց աշխատանքները: Առանցքում Լոռվա բնաշխարհի գույներն էին, հայրենի եզերքի «կերպարը»: Ցուցահանդեսը անց էր կացվում «Լոռվա ձորում» փառատոնի շրջանակներում (փառատոնը սկիզբ է դրվել անցած տարի՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան 140-ամյակի առթիվ): Ցուցահանդեսի կազմակերպիչը «Լոռվա ձոր» հայրենակցական միությունն էր եւ «Փյունիկ» հիմնադրամը: Ցուցահանդեսի կայացմանը աջակցել էր նաեւ ՀՀ մշակույթի նախարարությունը:
«Առավոտի» հետ զրույցում ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը նշեց. «Հրանտ Մաթեւոսյանի հերոսները հայեցի են, բնական եւ մեզ պետք է օրինակ ծառայեն: Նրանց բարոյականության ներքո պետք է ազգը ապրի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել