Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-Ն ԵՎ ԱՄՆ-Ն ՔՆՆԱԴԱՏԵԼ ԵՆ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Նոյեմբեր 06,2010 00:00

\"\"Ուկրաինայի ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են, թե հոկտեմբերին այդ երկրում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կեղծվել են հօգուտ իշխող՝ Ռեգիոնների կուսակցության:
Այդ ընտրությունների ընթացքում տեղ գտած օրինախախտումների առնչությամբ մտահոգություն է հայտնել նաեւ Եվրամիությունը: Այդ մասին ասված է Կիեւում ԵՄ ներկայացուցչության հրապարակած հայտարարության մեջ. «ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշտոնը մտահոգված է դիտորդների կողմից ընտրությունների ընթացքում խախտումների մասին ստացվող բազմաթիվ հաղորդագրությունների առնչությամբ»:
Իր հերթին ԱՄՆ պետդեպարտամենտը շեշտել է, թե հոկտեմբերի 31-ին Ուկրաինայում տեղի ունեցած ընտրությունները չեն համապատասխանել արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու միջազգային չափանիշներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել