Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՒԲԱՅՈՒՄ ԱՎԻԱՎԹԱՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԶՈՀՎԵԼ Է 68 ՄԱՐԴ

Նոյեմբեր 06,2010 00:00

Կուբայի պետական ԶԼՄ-ները հայտնել են երկրի կենտրոնական հատվածում Սանտյագո-դե-Կուբայից- Հավանա չվերթ իրականացնող ինքնաթիռի աղետի ենթարկվելու մասին: Ինքնաթիռում 68 մարդ է եղել, նրանցից ոչ ոք կենդանի չի մնացել: Վթարի ենթարկված եւ Aero Caribbean կուբայական ընկերությանը պատկանող երկշարժիչանոց ինքնաթիռում 28 օտարերկրացի է եղել, այդ թվում՝ 10 եվրոպացի եւ Ճապոնիայի մեկ քաղաքացի: Հաստատված է, որ ինքնաթիռում ՌԴ քաղաքացիներ չեն եղել: «Թոմաս» փոթորկի սպասման նախաշեմին դա Սանտյագո-դե-Կուբայի օդակայանից վերջին թռիչքը իրականացնող ինքնաթիռներից մեկն է եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել