Բրիտանական BBC-ի մի քանի հազար լրագրողները մասնակցում են 48-ժամյա գործադուլի: Այսօրինակ ակցիայի շարժառիթը ընկերության կողմից կենսաթոշակային հիմնադրամի ձեւավորման մեջ առաջարկվող փոփոխություններն են: Դրանց համաձայն, կենսաթոշակային հատկացումների ծավալը կրճատվելու է՝ 7 տոկոսից հասնելով 6-ի: Գործադուլը վերաբերում է BBC ռադիոկայանի, հեռուստաընկերության եւ կայքի լրագրողներին: Ի դեպ, այս տեղեկատվությունը փոխանցել է հենց BBC գործակալությունը: