Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՈՀՎԵԼ ԵՆ ԻՏԱԼԱԿԱՆ ՆԱՎԹԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ

Նոյեմբեր 06,2010 00:00

Պակիստանի Կարաչի քաղաքի օդանավակայանում թռիչքից քիչ անց տարանցիկ չվերթ իրականացնող եւ JS Air ավիաընկերությանը պատկանող Beech տեսակի փոքր ինքնաթիռը ավիավթարի է ենթարկվել: BBC-ի փոխանցմամբ, իշխանությունները հաղորդել են, որ ինքնաթիռում եղած բոլոր 21 անձինք զոհվել են: Նրանք եղել են իտալական ENI նավթային ընկերության աշխատակիցներ: Աղետի պատճառը, Պակիստանի քաղաքացիական ավիացիայի վարչության ներկայացուցիչ Փերվեզ Ջորջի ասելով, «շարժիչներից մեկի հետ կապված խնդիրն է եղել»:
Ինքնաթիռն ամբողջովին ոչնչացվել է: Զոհվածների մարմիններն այրվել են անճանաչելիության աստիճանի եւ հնարավոր չէ տարբերել՝ որոնք են կանայք եւ որոնք՝ տղամարդիկ: Հայտնի չէ նաեւ զոհված ուղեւորների քաղաքացիությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել