Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ Բրիտանիան ավիափոխադրումների նոր արգելքներ է սահմանել

Նոյեմբեր 06,2010 00:00

\"\"Մեծ Բրիտանիան լրացուցիչ ստուգումների կենթարկի ասիական որոշ քաղաքներից ժամանող ինքնաթիռների բեռները: Դա պայմանավորված է Եմենից ժամանող ինքնաթիռներում պայթուցիկ սարքերի հայտնաբերման՝ վերջերս տեղի ունեցած միջադեպերով: APA-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է այդ երկրի տրանսպորտի նախարար Ֆիլիպ Համոնդը:
Մեկ շաբաթ առաջ Լոնդոնի մոտ գտնվող օդանավակայանում եւ Դուբայի պահեստում ամերիկյան United Parcel Service եւ FedEx փոստային բեռնափոխադրող ընկերությունների ինքնաթիռներով տեղափոխված բեռների մեջ հատուկ ծառայությունները հայտնաբերել էին պայթուցիկ սարքեր: Այդ ծանրոցները ԱՄՆ էին ուղարկվելու Եմենի միեւնույն հասցեից եւ ուղղված էին եղել Չիկագոյի հրեական կազմակերպություններից մեկին:
Այդ միջադեպերից հետո Մեծ Բրիտանիան արդեն իսկ երկարաձգել է անվտանգության նկատառումներով դեռ 2010թ. հունվարից Եմենից չուղեկցվող ցանկացած բեռնափոխադրող չվերթների իրականացման արգելքը: Արգելքը տարածվել էր նաեւ Սոմալիից ժամանող բեռնատար ինքնաթիռների չվերթների վրա:
Բրիտանական ՆԳՆ-ն արգելք է սահմանել նաեւ որեւէ չվերթով ավելի քան 500 գրամ կշռով տպիչների քարթրիջների՝ ձեռքով փոխադրելու համար, քանի որ բրիտանական օդակայանում հայտնաբերված ռումբը քողարկված էր եղել հենց ներկի տոների անվան տակ: Մեծ Բրիտանիան շարունակում է վերանայել բեռնափոխադրումների ոլորտում անվտանգության ապահովման կանոնները, որոնք տարածվելու են շուրջ 30 ուղղությունների վրա: Դա նշանակում է, որ օտարերկրյա տարանցիկ չվերթների մեծ մասի բեռները մինչեւ նշանակության վերջնական վայրն ուղարկելը՝ կենթարկվեն սկանավորման:
Ավիաընկերությունները, ներկայիս գործող կանոնների համաձայն, կարող են պատասխանատվություն ստանձնել բեռների փոխադրման համար, հավաստագիր ստանալ, որոնք նրանց կազատի տարանցիկ ստուգումներից:
Նոր արգելքը կտարածվի Մումբայ, Տրիպոլի, Իսլամաբադ եւ Դոխա ուղղությունների վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել