ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, ահազանգ է ստացվել, որ Երեւան-Աբովյան ավտոճանապարհին՝ ՃՈ պահակակետի մոտ, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում 40-ամյա Արա Հարությունյանին պատկանող «Ֆոլքսվագեն» մակնիշի 06 ՏՍ 368 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է 39-ամյա Արսեն Բենիամինյանին պատկանող «ՎԱԶ-2101» մակնիշի 61 ԼՏ 441 պետհամարանիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով Ա. Բենիամինյանը ստացել է կողոսկրերի կոտրվածք եւ տեղափոխվել Երեւան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Տուժածի վիճակը բավարար է: