Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՊԱՐԶԻ ՀԱՅ ԳԵՐՈՒ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌԸ

Նոյեմբեր 06,2010 00:00

Հայաստանի գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հանձնաժողովին կից աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը երեկ տեղեկացրել է, որ գերեվարված Մանվել Սարիբեկյանի մահվան փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում: Գործի շրջանակներում նշանակված է դատաբժշկական փորձաքննություն: «Փորձաքննությունը ցույց կտա, թե ինչ վիճակում է գտնվում մարմինը, ինչպես է պահվել, կհետազոտվի մահվան պատճառը, ինչպես նաեւ փորձաքննությունը կպարզի, թե արդյոք առկա՞ են բռնության հետքեր եւ մեխանիկական փոփոխություններ օրգանիզմում»,- հայտարարել է Ա. Կապրիելյանը:
Երեկ, ավելի ուշ, ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որ Մանվել Սարիբեկյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ առանձին դաժանությամբ դիտավորյալ սպանության հատկանիշներով: Դիակի նախնական զննությամբ պարզ է դարձել, որ այն պատշաճ կերպով չի պահպանվել Ադրբեջանում, քանզի դիակը եղել է քայքայված: Դիակի դատաբժշկական հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ դիակի վրա առկա են կտտանքների հետքեր, ինչը վկայում է, որ Մ. Սարիբեկյանը ենթարկվել է խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի: ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով՝ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասով (դիտավորյալ սպանություն՝ առանձին դաժանությամբ): Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը: Նախաքննության արդյունքների, դատաբժշկական փորձաքննության ընթացքում հետազոտության արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել