Լրահոս
Օրվա լրահոսը

ԾՈՐԱԿԻՑ ՋՈՒՐ ՉԽՄԵ՛Ք

Նոյեմբեր 06,2010 00:00

\"\"Երեկ «Առավոտի» խմբագրություն էին զանգել Կիլիկիա թաղամասի մի խումբ բնակիչներ եւ դժգոհում էին, որ առավոտից ջրի ծորակից կեղտաջուր է գալիս: Նրանց խոսքերով՝ «մեր խմելու ջուրը խառնվել է կոյուղուն, անտանելի հոտ է գալիս ջրից, այն խմել հնարավոր չէ»: Այս առնչությամբ «Երեւան ջուր» ընկերությունից պարզաբանեցին, որ Ծիծեռնակաբերդի խճուղում ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ շինարարները ջրագիծը վնասել են: Ընկերությունից հորդորեցին Կիլիկիա եւ Նորագյուղ թաղամասերի ու հարակից տարածքների բնակիչներին ջրագծում առկա ջուրը չխմել. «Մենք անորոշ ժամանակով դադարեցրել ենք այդ տարածքում ջրամատակարարումը: Չնայած մենք վթարի համար մեղք չունենք, բայց հայցում ենք սպառողների ներողամտությունը: Հիմա վթարավերականգնողական աշխատանքներ են տարվում, բայց թե երբ նորից այդ թաղամասերի բնակիչները ջուր կունենան՝ չենք կարող ասել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել