Երեկ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով (սպանություն):
Երեկ «Առավոտը» տեղեկացրել էր, որ նոյեմբերի 4-ին, ժամը 10:30-11:00-ի սահմաններում, Մասիս քաղաքի եկեղեցուն հարակից գերեզմանոցի տարածքում ոստիկանության Արարատի մարզային վարչության աշխատակիցները հայտնաբերել էին մերկ կնոջ դիակ՝ բռնության հետքերով:
Դատական բժշկի տված նախնական եզրակացությունը հիմք ընդունելով՝ ոստիկանությունը արդեն կատարում է օպերատիվ քննչական աշխատանքներ՝ սպանություն կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցները արդեն պարզել են կնոջ ինքնությունը. նա Երեւանի Նորագավիթ թաղամասի բնակիչ, 42-ամյա Երազիկ Արամայիսի Բադալյանն է: